Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Narine, 6 ամիսը դեևս մեծ ժամանակամիջոց չէ՝ անհանգստանալու համար, որ հղի չէք: Իսկ եթե անհանգստությունը մեծ է, դիմեք մանկաբարձ-գինեկոլոգի: 

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Armine, Ձեր ամուսնու մոտ առաջացած խնդրի լուծման  համար հարկավոր է դիմել սեքսոլոգի, կամ անդրոլոգի, անցնել համապատասխան հետազոտություններ՝ պարզելու համար, կա՞ արդյոք սեռական խանգարումների այս կամ այն տեսակը:

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Բարև հարգելի Նելլի, ժամանակակից դեղագիտությունը տարբեր առաջարկներ ունի այդ հարցի լուծման համար: Սեռական ակտի գռգռման համար առաջարկվում են տարբեր դեղահաբեր և քսուքներ, որոնք կարող եք հարցնել և ձեռ բերել դեղատներում: Բայց մի մոռացեք խորհրդակցել բժիշկի հետ, քանի որ այդ դեղահաբերի օգտագործումը մի արլ դեպքում կարող է հանգեցնել զարկերակային ճնշման անկման և ինքնազգացողության վատացման:

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Բարև Narine, վագինալ գարդներելլան միկրոօրգանիզմ է, որն ազատ ապրում և բազմանում է միզասեռական ուղիներում: Հեշտոցի միկրոֆլորայում գարդներելլայի հայտնաբերումը արդեն իսկ ռիսկի գործոն է արգանդափողերի բորբոքման համար: Այս ամենի հետևանքը կարող է բերել անպտղության, ուստի հարկավոր է դիմել գինեկոլոգի և ստանալ համապատասխան բուժում:

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

 Հարգելի Armine T., պետք է նշեմ, որ զգացողությունը, որը դուք նշում եք, ամենեվին էլ որևէ հիվանդության պատճառ կամ հետևանք չէ: Ձեր նշած գազերն արտաքին միջավայր են դուրս գալիս ֆիզիոլոգիական պատճառներով: Սեռական հարաբերության ժամանակ հեշտոցի պատերը լայնանում են: Երբ առնանդամը ներմուծվում է հեշտոց, այն իր հետ դեպի ներս է ներհրում օդի որոշակի քանակություն: Այս է պատճառը, որ սեռական հարաբերության ժամանակ օդի մուտքն ու ելքը ձեզ տհաճություն է պտճառում: Սարսափելի ոչինչ չկա: Կարող եք դիմել գինեկոլոգներին կամ սեքսոլոգներին:  Վերջիններս Ձեզ կառաջարկեն որոշակի վարժություններ, որոնք բավականին արդյունավետ կլինեն հեշտոցային գազերի նվազեցման համար:     

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի larisa, կանանց մեծամասնությունը տղամարդկանց հետ սեռական հաճույք սկսում են զգալ հաջողված և կանոնավոր սեռական կյանքի որոշակի ժամանակահատվածում` շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիների ընթացքում: Կանայք հաճույք են զգում զուգընկերոջ հետ փոխհարաբերությունից, այնուհետև հաճելի զգացողությունները աճում են հասնելով հաճույքի և ի վերջո այս ամենի տրամաբանական ավարտը լինում է օրգազմը: 10 օրը իհարկե այն ժամանակահատվածը չէ, որի համար պետք է անհանգստանալ:

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի ALA, արտադրության առկայությունը սեռական ուղիներից տարբեր պատճառներ ունի` սխալ անձնական հիգիենա, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն: Հարկավոր է դիմել գինելոլոգի ախտորոշվելու և համապատասխան բուժում ստանալու համար

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Բարև Siranush, նորմայում տղամարդու սեռական ակտի տևողությունը շատ կարճ է այն տատանվում է 1-5 րոպեի սահմաններում: Առանձին դեպքերում այն կարող է ավելի երկար տևել: Բնականաբար կանոնավոր սեռական կյանքով ապրողների մոտ փորձի ավելացման հետ զուգահեռ այդ ժամանակահատվածը կարող է երկարձգվել: Հասկանալի է, որ դա ունի անհատական բնույթ: 

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի օօօ, եթե Ձեր կողմից նկարագրված գործողությունից հետո հաճախակի կամ մշտական է դարձել շագանակագույն արտադրության առկայությունը, ապա հարկ է դիմել մասնագետի տվյալ դեպքում գինեկոլոգի:

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Բարև հարգելի Ani, դեֆլորացիան կամ կուսազրկումը կարող է ուղեկցվել արյունահոսությամբ: Կուսազրկման ժամանակ Ձեր նկարագրած բարդությունը կարող է լինել: Սարսափելի ոչինչ չկա: Եթե կուսաթաղանթը դեֆլորացիայի ժամանակ ամբողջապես չի վնասվել, ապա երկրորդ սեռական ակտի ժամանակ հնարավոր է  նմանօրինակ իրավիճակ, սակայն պարտադիր չէ:

NARE

27.06.2014

BAREV DEZ ES 17 TAREKAN EM MOTS LURJ VAX KA VOR ES ZGUM EM VOR ES KUYS CHEM KAROX EQ INC OGNEL IMANAM KUYS EM TE CHE

Narine

26.06.2014

Barev dzez bjishk es 36 tarekanem 6 amis e inch amusnacac em e der chem hxianum hnaravor e tariqn djvarutyunneri texiq ta hxiutyan harcyum?naxapes shnorhakalutyun harcin patasxanelu hamar

Մեդ-Պրակտիկ

25.06.2014

Հարգելի Mari, բարև Ձեզ, 5 ամիսը դեռևս չպետք է մտահոգվելու տեղիք տա: Սովորաբար բեղմնավորման ամենահավանական ժամանակը դաշտանային ցիկլի ուղիղ կեսում է, գումարած-հանած 2-4 օր:

Մեդ-Պրակտիկ

25.06.2014

Հարգելի LMA, բարև Ձեզ, էռոզիայի բուժումը կազմակերպվում է ամենատարբեր մեթոդներով և հիմնականում դա որոշվում է յուրաքանչյուր կնոջ մոտ՝ հաշվի առնելով առանձնահատկությունները: Նման մեթոդ բուժման կա, եթե բժիշկը նախընտրել է այդ տարերակը, նշանակում է դեռ այլ միջամտության կարիքը չի համարում:

Armine

22.06.2014

Bjishk jan es amusnacac em amusnus mot ka hetevyal xndir@ nra arnandam@ chi grgrvum ev chi larvum arajin@ misht stacvum e bayc el dranic heto chi koroxanum larvel kaseq inch karox enq anel.naxapes shnorhakalutyun.

օօօ

20.06.2014

Barev dzez, xndrum em ogneq...20 tarekan em, serakan haraberutyunner yerbeq chem unecel, bavararvum em votqers pind sexmelov, mi or nkateci vor dranic heto shaganakaguyn artadrutyun ka mots, sovorabar aydpisi artadrutyun chem unenum, yev ayd jamanak el dashtani orers cheyn. Shat em xndrum, patasxaneq hnaravor e vor korcrac linem kusutyuns, yes shat em vaxenum, xndrum em patasxaneq. Shnorhakalutyun.

Nelli

19.06.2014

Barev dzez hargeli bjishk,xntrum em patasxaneq im harcin,ka ardyoq aynpisi dexahab vor grgri serakan haraberutyan jamanak?

ALA

19.06.2014

hargeli bjishkyes 20 tarekanem amusnacac chem,bayc arten 3 tari artadrutyun unem,,da inchi heta kapvac ///???,,naxapes shanorakalutyun

siranush

19.06.2014

barev cez kasek serakan harberutyan jamanak txmart@ shut e hangstanum xndra klinem patasxaneq

Armine T.

16.06.2014

Barev Dzez Bjishk jan.xntrum em patasxaneq im harcin.serakan haraberutyan jamanak unenum em heshtocain gazer inqnaberabar e texi unenum.es indz shat anharmar em zgum.inchic karox e linel? inchpes veracnem?

larisa

16.06.2014

Hargeli bjishk xndrumem patasxaneq ays harcin, arden 10 or e inch amusnacelem ev serakan haraberutyunneri jamanak hachuyq kam inch vor ban chem zgum, canotnerics mek@ indz asele vor da kapvac e kusataxanti patrman het, xdrumem patasxanqeq es anhangstanumem, ardyoq da kusataxanti het kap uni, qani vor ayn nor e patrvel, shatem anhangstanum, qani vor vochmi hachuyq chem zgum isk amusnus mot amen inch normal e naxapes shnorhakalutyun

Ani

15.06.2014

Նախապես շնորհակալ կլինեմ պատասխանի համար...

Ani

15.06.2014

Բարև ձեզ , ես 33 տարեկան առաջին անգամ հարաբերություն եմ ունեցել, հարաբերությունն եղավ կարելի է ասել կիսատ , բայց կուսազրկում տեղի ունեցավ , ես արնահոսեցի , մոտ մեկ օր , որից հետո գնացի գինեկոլոգի մոտ , ասվեց պատռացք է եղել հեշտոցի պատի, այսինքն մազանոթի, ամեն դեպքում , բժշկի միջամտությունից հետո , կարեր դրվեցին և ես եկա տուն , բժիշկն սկզբում ասեց , որ կուսաթաղանթը մասամբ է պատռվել կողքից , անկեղծ ասած այլևս չեմ ուզում գնալ գինեկոլոգի մոտ , բայց ուզում եմ իմանալ , արդյոք հնարավոր է , որ կարեր տալու ժամանակ կուսաթաղանթս ամբողջությամբ վնասված լինի ?? արդեն մեկ ամիս է անցել դեպքից , բաըց երկրորդ ահարաբերություն ընկերոջս հետ դեռ չեմ ունեցել ,երկրորդ հարցս , նորից արյմամաբ կուղեկցվի արդյոք հարաբերությունը ??

Narine

15.06.2014

Barev bjishk jan xndrum em karox eq asel in4 e nshanakum GARDNERELA [email protected] ayn karox e pat&ar handisanal 4hxianalu hamar

Mari

13.06.2014

Barev dzez bjishk es amusnacel em arden 5 amis e bayc chem hxianum kaseq vorn e dashtanic heto havanakan hxiutyan orern ev ardyoq amen amis ovulaciayi orern nuyn en es gitem 10 or dashtanic heto e chisht e ardyoq da?

LMA

12.06.2014

BAREV DZEZ BJISHK UNEM EROZYA GNUM EM BJSHKI BAYC BUJUM EN VISHNEVSKU MAZOV ARDYOQ MIAYN DA KOGNI;

Մեդ-Պրակտիկ

07.06.2014

Հարգելի Syuzanna, բարև Ձեզ, եթե դաշտանը դեռ չի սկսվել, խնդիր չկա, իսկ եթե առկա է դաշտանային արյուն, դա հակացուցված չէ հարաբերության համար, սակայն ցանկալի չէ, քանի որ այդ ընթացքում կանացի օրգաններն ավելի խոցելի են և վարակն ավելի հեշտ է թափանցում (հիգիենիկ չէ):

Lusia

07.06.2014

Ayo sireli bjishk arajin angam em yeghel hunvarin bayc baci ankanonutyunic nayev chapic shat aryunahosutyun e linum da el e normal?

Alisa Poghosyan

06.06.2014

Anchap shnorhakal em bjishk jan

Syuzanna

06.06.2014

barev dzez,,nereceq isk ete dashtan@ skselu e im hashvarkov mer amusnutyunic 2 or heto karelia ayd gisher unenal haraberutyun ,,te spasel minchev dashatni avart@ nor ? naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ